Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2018 թվականի հուլիսի 17-ի «Համայնքի վարչական տարածքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի» թիվ 9 որոշումը։
2․ Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2018 թվականի հուլիսի 17-ի «Օրինական տնամերձ հողամասին կից մինչև 20% ավել զբաղեցրած հողամասի անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու մասին» թիվ 9/7 որոշումը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։