Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի 2022 թվականի մարտի 14-ի թիվ 069 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի կողմից արձանագրված գույքագրման արդյունքները և «Նոր Կեսարիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի 2022 թվականի նոյեմբերի 1-ի NՆ․Կ․0939 104-2022 գրությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող և համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող գույքը (10 ճաշասեղան և 50 մանկական աթոռ)` «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում անհատույց և անժամկետ ամրացնել և հաշվառել «Նոր Կեսարիայի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|