Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի N175-Ն որոշումը, ինչպես նաև «ՀԿԽ» ՍՊԸ-ի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.«ՀԿԽ» ՍՊԸ-ին տալ 2025 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Շենավան բնակավայրում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվություն:
2.«ՀԿԽ» ՍՊԸ-ն պարտավոր է 2025 թվականի ընթացքում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվություն համար 900335238268 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 200 000 ( երկու հարյուր հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։