|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 սեպտեմբերի 2022 թվականի N 192 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՎԱԾ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ՝ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԱՊԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 8-ՐԴ ՓՈՂՈՑԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ, ԲԱՄԲԱԿԱՇԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲԱՄԲԱԿԱՇԱՏ-ՆՈՐ ԱՐՄԱՎԻՐ, ԲԱՄԲԱԿԱՇԱՏ և ՀԱՅԿԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲԱՄԲԱԿԱՇԱՏ-ՀԱՅԿԱՎԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ․ |
Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 10-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշումը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Հաստատել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիաներ ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի «ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի 8-րդ փողոցի ճանապարհի, Բամբակաշատ բնակավայրի Բամբակաշատ-Նոր Արմավիր, Բամբակաշատ և Հայկավան բնակավայրերի Բամբակաշատ-Հայկավան ճանապարհահատվածների հիմնանորոգման» սուբվենցիայի ծրագրային հայտը՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|
Կողմ -21 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ ԷԴԳԱՐ ԱՖՐԻԿՅԱՆ ԼԻԼԻԹ ԲԱՐԵՂԱՄՅԱՆ ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ ԴՈԲՈՅԱՆ ՏԱՏՅԱՆԱ ԵՐՎԱՆԴՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՀՐԱՄ ԾԱՏՈՒՐՅԱՆ ՅՈՒՐԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՀԱՊԵՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԿՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՄԽԻԹԱՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՖԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՍՆՋՈՅԱՆ ԱՐՏՅՈՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(27.82 Մբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|