Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերով, և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչ Սիրանուշ Մելիքյանի 2024 թվականի հոկտեմբերի 29-ի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024թ. նոյեմբերի 5-ի թիվ 13 արձանագրությամբ տրված եզրակացությունը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Թույլատրել Սիրանուշ Մելիքյանին տնօրինել իր անչափահաս երեխաներ՝ Մարիա Հայկի Ղազարյանին (ծնված՝ 27․11․2010թ) և Մերի Հայկի Ղազարյանին (ծնված՝ 08․11․2012թ․) սեփականության իրավունքով պատկանող Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի, գյուղ Մրգաշատ 12-րդ փողոց 8 տան բաժնեմասերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սիրանուշ Ժորայի Մելիքյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։