Այսօր: Կիրակի, 29 Դեկտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



27 դեկտեմբերի 2024 թ.

ՕՐԻՆԱԿԱՆ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ ԱՎԵԼ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով,  հաշվի առնելով, որ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Փշատավան բնակավայրի բնակիչ Վարուժան Եղիշի Մուրադյանին /ծնված 01․01․1954թ./ սեփականության իրավունքով պատկանող 0,15 հա օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի փաստացի չափը կազմում է 0,15540 հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,0054 հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման  հողամասին կից ավել զբաղեցրած 0,0054 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-095-0046-0013/բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Վարուժան Եղիշի Մուրադյանին /ծնված 01․01․1954թ./, Արշալույս Ռազմիկի Քերոբյանին /ծնված 19․04․1964թ․/, Օհան Վարուժանի Մուրադյանին/ծնված 18․12․1983թ․/, Սարգիս Վարուժանի Մուրադյանին/ծնված 29․09․1982թ․/ և Արմեն Վարուժանի Մուրադյանին/ծնված 14․03․1987թ․/։

2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Վարուժան Եղիշի Մուրադյանի/ծնված 01․01․1954թ./, Արշալույս Ռազմիկի Քերոբյանի /ծնված 19․04․1964թ․/, Օհան Վարուժանի Մուրադյանի /ծնված 18․12․1983թ․/, Սարգիս Վարուժանի Մուրադյանի/ծնված 29․09․1982թ․/ և Արմեն Վարուժանի Մուրադյանի /ծնված 14․03․1987թ․/ սեփականության իրավունքը և սույն որոշման 1-ին  կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարուժան Եղիշի Մուրադյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝4296b2ef-811d-4e32-a6fd-f94a2700c0fb



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner