Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, հաշվի առնելով, որ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ջանֆիդա բնակավայրի բնակիչ Մարի Վարազդատի Ամիրխանյանին /ծնված 14.03.1963.թ․/ ժառանգության իրավունքով պատկանող 0,1 հա օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի փաստացի չափը կազմում է 0,10860 հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,0086 հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,0086 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-083-0022-0007/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել քաղաքացի Մարի Վարազդատի Ամիրխանյանին/ծնված 14.03.1963.թ․/, Գարիկ Մովսեսի Ամիրխանյանին/ծնված 11․09․1983թ․/, Արևիկ Մովսեսի Ամիրխանյանին/18․09․1984թ․/ և Գոռ Մովսեսի Ամիրխանյանին/ծնված 08․02/1991թ․/։
2. Առաջարկել ՀՀԿԱԱԳԿՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Մարի Վարազդատի Ամիրխանյանի/ծնված 14.03.1963.թ․/, Գարիկ Մովսեսի Ամիրխանյանի/ծնված 11․09․1983թ․/, Արևիկ Մովսեսի Ամիրխանյանի/18․09․1984թ․/ և Գոռ Մովսեսի Ամիրխանյանի/ծնված 08․02/1991թ․/ սեփականության իրավունքը և սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3.Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ղեկավարի 2024 թվականի մայիսի 27-ի «Օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու մասին» N 1661-Ա որոշումը։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մարի Վարազդատի Ամիրխանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։