Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ, 9-րդ, 15-րդ մասերով և հիմք ընդունելով «ԱՊՐԻԿՈՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի 2022 թվականի փետրվարի 9-ի դիմումը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքում «ԱՊՐԻԿՈՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ- ին սեփականության իրավունքով պատկանող 4,3361 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասից /սեփ․ վկայական N27122021-04-0094, ծածկագիր 04-004-0060-0039/ 2500 քմ հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ սառնարան կառուցելու համար և 1500 քմ հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության ՝ ձկնաբուծական լճակ կառուցելու համար :
2. Համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողերի հաշվեկշիռներում կատարել համապատասխան փոփոխություն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |