Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Ռուզաննա Ասկոյի Օրուջյանի կողմից լիազորված անձ՝ Էդգար Սուրիկի Օրոջյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրում Ռուզաննա Ասկոյի Օրուջյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր 04093UWZCW6X, կադ. ծածկագիր՝ 04-093-0020-0001/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Տարոնիկ բնակավայր, Հ. Թումանյան փողոց, 10 հողամաս:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռուզաննա Ասկոյի Օրուջյանի կողմից լիազորված անձ՝ Էդգար Սուրիկի Օրոջյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։