Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 185
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



30 սեպտեմբերի 2022 թ.

ՔԱՂԱՔԱՑԻ ԳԵՂԵՑԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ

1.Նկարագրական մաս.

Գեղեցիկ Գրիգորյանը հանդիսանալով գույքահարկ  վճարող սուբյեկտ, օրենքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի հետևանքով 2022թվականի սեպտեմբերի 08-ին « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցվել է գույքահարկի գծով չվճարված հարկային պարտավորության գանձման վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել  և չի ներկայացել քաղաքացի Գեղեցիկ Գրիգորյանը /հիմք՝ փոստային անդորրագիր 02.09.2022թ/:

2.Պատճառաբանական մաս

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին » Հայաստանի Հանրապետության  օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում ապահովելով գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատաված է համարումվարչական ակտն ընդունելու համար էական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը.

Մեծամորի համայնքապետարանի եկամուտների հավաքագրման և հաշվառման բաժնի 14.09.2022թվականին ներկայացրած տվյալների համաձայն՝ Գեղեցիկ Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող Դայմլեր Բենց 320 փոխադրամիջոցի /220ձիաուժ, 1998թ./ գույքահարկի գծով պարտքը մինչև 31.12.2021թվականի համար հաշվարկված և չվճարված հարկային պարտավորությունները կազմում են 745360 ՀՀ դրամ ,որից ապառք՝ 472830 ՀՀ դրամ, տույժ՝ 274204/տույժերը հաշվարկված են մինչև 22.09.2022թ. ներառյալ/ ՀՀ դրամ:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

Իրավահարաբերության ծագման պահին գործող    «Գույքահարկի մասին»  ՀայաստանիՀանրապետության օրենքի/այսուհետ՝ նաև Օրենք/ 2-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ գույքահարկը սեփականության իրավունքով նույն օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար նույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գույքահարկ վճարող են համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է նույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույքը:

Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՝ գույքահարով հարկվող օբյեկտ են համարվում փոխադրամիջոցները այդ թվում՝ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը:

Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գույքահարկի գծով պարտավորությունն առաջանում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Գույքահարկի գծով պարտավորությունը դադարում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆիզիկական անձանց համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային տարին:

Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ, բացառությամբ նույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքի:

Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքը խախտելու համար գույքահարկ վճարողները, պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված կարգով:

«Տեղական ինքնակառավարման մասին»ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի՝ համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայքնի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:

Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:

ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր  օրվա համար հարկ վճարող կամ հարկային գործակալը վճարում է տույժ:

Այսպիսով, Գեղեցիկ Գրիգորյանը հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, օրենքով սահմանված կարգով չի վճարել սեփականության իրավունքով իրեն պատկանող Դայմլեր Բենց 320 փոխադրամիջոցի գույքահարկը, ինչի հետևանքով մինչև 31.12.2021թվականների դրությամբ հաշվարկված և չմարված գույքահարկի գծով հարկային ամբողջ պարտավորությունը կազմում է 745360ՀՀ դրամ, որից ապառք՝ 472830 ՀՀ դրամ, տույժ՝ 274204 ՀՀ դրամ:

3.Եզրափակիչ մաս.

Հաշվի առնելով վերը նշված հիմնավորումները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ , 4-րդ կետերով, իրավահարաբերության ծագման պահին գործող  «Գույքահարկի մասին»ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով, ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-61-րդ հոդվածներով՝

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

1. Գեղեցիկ Գրիգորյանից հօգուտ Մեծամոր համայնքի բյուջեի գանձել 745360 ՀՀ դրամ, որպես  Դայմլեր Բենց 320 փողադրամիջոցի համար վճարման ենթակա գույքահարկի գումար, որից ապառք՝ 472830 ՀՀ դրամ և պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ՝ 274204 ՀՀ դրամ :

2.Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ 
հոդվածի համաձայն տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից իրազեկվելուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում՝ ֆինանսների նախարարության 900335239373 հաշվեհամարին` ստացող Մեծամորի համայնքապետարան:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին » ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:

4. Դրամական պահանջները չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին » ՀՀ օրենքին համապատասխան՝ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Մեծամոր համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՝ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում :

  

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner