Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Ավետիք Ժորայի Գաբրիելյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի, Նալբանդյան բնակավայր Ավետիք Ժորայի Գաբրիելյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տան /ծածկագիր՝ 04202YLFDNMM, կադ. ծածկագիր՝ 04-070-0115-0011/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Նալբանդյան բնակավայր, 3-րդ թաղամասի 5-րդ փողոց, 12 բնակելի տուն։
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ավետիք Ժորայի Գաբրիելյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։