Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով Թաթուլ Հարությունի Գալստյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Թաթուլ Հարությունի Գալստյանին /ծնված 04․07․1992թ․/ սեփականության իրավունքով պատկանող 0,706 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասը /սեփ․ վկայական N 20022024-04-0016, կադաստրային ծածկագիր 04-040-0103-0018/ ընդլայնել Մեծամոր համայնքին սեփականության իրավունքով պատկանող 0,2369հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասով /սեփ․ վկայական 08102024-04-0079, կադաստրային ծածկագիր 04-040-0103-0035/։
2. Ընդլայնման ենթակա հողամասը որպես առանձին գույքային միավոր հնարավոր չէ օտարել աճուրդային կարգով, քանի որ այն անմիջապես հարակից է ընդլայնվող հողամասին և ապահովված չէ հաղորդակցության ուղիներով։
3․ Ընդլայնվող 0,2369 հա հողամասը ուղղակի վաճառքով 100000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամով օտարել Թաթուլ Հարությունի Գալստյանին /ծնված 04․07․1992թ․/
4․ Մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները գանձել Թաթուլ Հարությունի Գալստյանից, որը կազմում է 13000 /տասներեք հազար/ ՀՀ դրամ։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Թաթուլ Հարությունի Գալստյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: