Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա ենթակետի և նույն հոդվածի 2-րդ մասի պահանջներով, ուսումնասիրելով ՀՀԱՄՄՀԳՀԱՊՁԲ-25/44 ծածկագրով գնման ընթացակարգի պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կողմից 2025 թվականի հունիսի 20-ին զեկուցագրով ներկայացված «ՍՈՊՐԱՆՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով ներկայացված հիմքերը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. «ՍՈՊՐԱՆՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում՝ համաձայն հավելված 1-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվան հաջորդող օրը: