Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրի բնակիչ Մեխակ Թովմասյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրի բնակիչներ Խաչիկ Ապետի Թովմասյանին, Վալյա Հովհաննեսի Թովմասյանին, Մեխակ Խաչիկի Թովմասյանին, Մուշեղ Խաչիկի Թովմասյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-073-0130-0002/ 0,9893 հա հողամասի 0,5 հա ցածրարժեք հողատեսք՝ 4-րդ կարգի վարելահողը փոխադրել բարձրարժեք բազմամյա տնկարկի՝ որպես պտղատու այգի (կորիզավոր)։
2․ 2024 թվականի հողային հաշվեկշռում փոփոխություն չկատարել։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մեխակ Թովմասյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։