Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 160
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



10 հունվարի 2025 թ.

ՕՐԻՆԱԿԱՆ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ ԱՎԵԼ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ4–Ի N 3108-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Արտագերս  բնակավայրի բնակիչ Ռոբերտ Հովհաննեսի Իսախանյանին /ծնված 10․02․1964թ․/ սեփականության իրավունքով պատկանող 0,20 հա օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի փաստացի չափը կազմում է 0,21860 հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,0186 հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,0186 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-072-0042-0016/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Ռոբերտ Հովհաննեսի Իսախանյանին /ծնված 10․02․1964թ․/, Օվսաննա Հենրիկի Իսախանյանին /ծնված 06․02․1966թ․/, Հայկ Ռոբերտի Իսախանյանին /ծնված 31․03․1988թ․/ և Անդրանիկ Ռոբերտի Իսախանյանին /ծնված 16․04․1989թ․/։

2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Ռոբերտ Հովհաննեսի Իսախանյանի /ծնված 10․02․1964թ․/, Օվսաննա Հենրիկի Իսախանյանի /ծնված 06․02․1966թ․/, Հայկ Ռոբերտի Իսախանյանի /ծնված 31․03․1988թ․/ և Անդրանիկ Ռոբերտի Իսախանյանի /ծնված 16․04․1989թ․/ սեփականության իրավունքը և սույն որոշման 1-ին  կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։

3.Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 4-ի «Օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու մասին» N 3108-Ա որոշումը։

4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռոբերտ Հովհաննեսի Իսախանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝039edf80-0171-4e14-a780-cd274f2ac1ed



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner