Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Արկադի Արտուշի Խոյեցյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Ամասիա բնակավայրում Արկադի Արտուշի Խոյեցյանին սեփականության իրավունքով պատկանող շինությանը /ծածկագիր՝ 04007KXNKHJL, կադ. ծածկագիր՝ /04-007-0011-/ տրամադրել գույքի բաժանումից առաջացող հասցե՝ Մեծամոր համայնքի Ամասիա բնակավայր, 1-ին փողոց, 38 շինություն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 15-ի «քաղաքացի Արկադի Արտուշի Խոյեցյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին հասցե տրամադրելու մասին» N 2755-Ա որոշումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արկադի Արտուշի Խոյեցյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։