Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Նորիկ Սարգսի Հակոբյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրում Նորիկ Սարգսի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր՝ 04302Q9T7XFC, կադ. ծածկագիր՝ 04-093-0009-0001 տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Տարոնիկ բնակավայր, Հ. Բաղրամյան փողոց, 54 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նորիկ Սարգսի Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: