Այսօր: Հինգշաբթի, 8 Մայիսի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 155
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



08 մայիսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի   24-րդ կետով,  «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և հիմք ընդունելով «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված կարգի 11-րդ կետը,

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1. 2025 թվականի հունիսի 10-ին  ժամը 10:00-ին  նշանակել և անցկացնել Հայաստանի Հանրապետության  Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի (ծածկագիր 2.3-18) թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ:

2. 2025 թվականի հունիսի 10-ին  ժամը 11:30-ին  նշանակել և անցկացնել Հայաստանի Հանրապետության  Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր 3.1-14)  թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ:

3. Աշխատակազմի քարտուղարին` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված մրցույթի անցկացման մասին հայտարարության հրապարակումը և նախապատրաստական աշխատանքների իրականացումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060656505
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner