Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 182-րդ հոդվածի առաջին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի Հանրապետության լայնածավալ հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում հանգրվանած ընտանիքներից նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների՝ հաստատությունների ծառայություններից օգտվելու համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի 2023 թվականի սահմանված դրույքաչափի նկատմամբ 2023 թվականի հոկտեմբեր ամսից կիրառել զրոյական դրույքաչափի արտոնություն։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|