Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 314-Ա որոշմամբ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի սեփականությունը համարվող (սեփ. վկայական N 29072024-04-0066) Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա գյուղի 13-րդ փողոց, 9 շենք, թիվ 6 հասցեի 45 քմ մակերեսով բնակարանը և 10,9 քմ մակերեսով ծածկը նվիրատվությամբ տրամադրել Մամիկոն Եփրեմի Հովհաննիսյանին, Թեհմինե Մամիկոնի Հովհաննիսյանին և Թագուհի Մարսելի Հովհաննիսյանին՝ հավասար բաժնային իրավունքով :
2.Նվիրառուների հետ սահմանված կարգով կնքել նվիրատվության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 13-ի «35 քմ մակերեսով բնակարանի եվ 10,9 քմ մակերեսով ծածկի նվիրատվության մասին» N 159-Ա որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |