Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով և սույն որոշման 22-րդ կետի 1-ին ենթակետով, և հաշվի առնելով, որ բնակելի նշանակության օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, և հիմք ընդունելով Երվանդ Խաչիկի Այվազյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Հայկավան բնակավայր, 7-րդ փողոց, 19-րդ բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,1286 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1987 թվականին կառուցված 145,8 ք/մ բնակելի տան, 1987 թվականին կառուցված 5,9 ք/մ բնակելի տան, 1987 թվականին կառուցված 2,0 ք/մ աստիճանի, 1987 թվականին կառուցված 38,9 ք/մ բնակելի տան, 1987 թվականին կառուցված 10,0 ք/մ աստիճանի, 1987 թվականին կառուցված 18,8 ք/մ բաց պատշգամբի, 1990 թվականին կառուցված 13,5 ք/մ հարթակի, 1987 թվականին կառուցված 5,3 ք/մ ծածկի, 1987 թվականին կառուցված 16,2 ք/մ խորդանոցի նկատմամբ Երվանդ Խաչիկի Այվազյանի /ծնված 01.12.1957թ․/, Հայկանուշ Ստյոպայի Դավթյանի /ծնված 04.08.1959թ/, Խաչիկ Երվանդի Այվազյանի /ծնված 01.12.1981թ/ և Հրաչիկ Երվանդի Այվազյանի /ծնված 10.05.1984թ/ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Երվանդ Խաչիկի Այվազյանի /ծնված 01.12.1957թ․/, Հայկանուշ Ստյոպայի Դավթյանի /ծնված 04.08.1959թ/, Խաչիկ Երվանդի Այվազյանի /ծնված 01.12.1981թ/ և Հրաչիկ Երվանդի Այվազյանի /ծնված 10.05.1984թ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Հայկավան բնակավայր, 7-րդ փողոց, 19-րդ բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,1286 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1987 թվականին կառուցված 145,8 ք/մ բնակելի տան, 1987 թվականին կառուցված 5,9 ք/մ բնակելի տան, 1987 թվականին կառուցված 2,0 ք/մ աստիճանի, 1987 թվականին կառուցված 38,9 ք/մ բնակելի տան, 1987 թվականին կառուցված 10,0 ք/մ աստիճանի, 1987 թվականին կառուցված 18,8 ք/մ բաց պատշգամբի, 1990 թվականին կառուցված 13,5 ք/մ հարթակի, 1987 թվականին կառուցված 5,3 ք/մ ծածկի, 1987 թվականին կառուցված 16,2 ք/մ խորդանոցի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3․ 1987 թվականին կառուցված 52,1 ք/մ կիսակառույցը, 2020 թվականին կառուցված 7,2 ք/մ պարիսպը և 2020 թվականին կառուցված 4,0 ք/մ պարիսպը համարել որպես ինքնակամ կառուցված շինություններ։
4. Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,02 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-057-0003-0021/բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Երվանդ Խաչիկի Այվազյանին /ծնված 01.12.1957թ․/, Հայկանուշ Ստյոպայի Դավթյանին /ծնված 04.08.1959թ/, Խաչիկ Երվանդի Այվազյանին /ծնված 01.12.1981թ/ և Հրաչիկ Երվանդի Այվազյանին /ծնված 10.05.1984թ/։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երվանդ Խաչիկի Այվազյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։