Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, և հիմք ընդունելով «Պրես Ստենդ» ՍՊԸ-ի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամորի համայնքապետարանի և «Պրես Ստենդ» ՍՊԸ-ի միջև 2021 թվականի օգոստոսի 18-ին 4 (չորս) տարի ժամկետով կնքված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման թիվ 5628 պայմանագրում՝ կողմերի համաձայնությամբ կատարել փոփոխություն:
2. Պայմանագրի 2-րդ կետով նախատեսված ժամկետը երկարաձգել 5 (հինգ) տարի ժամկետով:
3.Պայմանագրով նախատեսված մնացած պայմանները թողնել անփոփոխ:
4. Կողմերի միջև կնքված պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: