Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Գետաշեն բնակավայրի բնակիչ Աղավնիկ Արսենի Մաքսիմյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Գետաշեն բնակավայր, 4-րդ փողոց, 3-րդ նրբանցք, 13 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,24963 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1962 թվականին կառուցված 218,20 ք/մ բնակելի տան, 1962 թվականին կառուցված 39,30 ք/մ բաց պատշգամբի, 1962 թվականին կառուցված 11,30 ք/մ ծածկոցի, 1972 թվականին կառուցված 15,10 ք/մ անասնաշենքի, 1972 թվականին կառուցված 18,00 ք/մ թոնրատան, 1998 թվականին կառուցված 22,10 ք/մ անասնաշենքի, 1962 թվականին կառուցված 5,90 ք/մ կաթսայատան նկատմամբ Աղավնիկ Արսենի Մաքսիմյանի /ծնված 00․00․1938թ․/ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Աղավնիկ Արսենի Մաքսիմյանի /ծնված 00․00․1938թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Գետաշեն բնակավայր, 4-րդ փողոց, 3-րդ նրբանցք, 13 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,24963 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1962 թվականին կառուցված 218,20 ք/մ բնակելի տան, 1962 թվականին կառուցված 39,30 ք/մ բաց պատշգամբի, 1962 թվականին կառուցված 11,30 ք/մ ծածկոցի, 1972 թվականին կառուցված 15,10 ք/մ անասնաշենքի, 1972 թվականին կառուցված 18,00 ք/մ թոնրատան, 1998 թվականին կառուցված 22,10 ք/մ անասնաշենքի, 1962 թվականին կառուցված 5,90 ք/մ կաթսայատան նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3. 2004 թվականին կառուցված 5,70 ք/մ ծածկոցը, 2004 թվականին կառուցված 2,50 ք/մ զուգարանը և 2008 թվականին կառուցված 6,50 ք/մ հավաբունը համարել ինքնակամ կառուցված շինություններ։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աղավնիկ Արսենի Մաքսիմյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։