Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․«Մեծամոր համայնքի մշակույթի տուն և գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխել՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Մեծամոր համայնքի մշակույթի տուն և գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն։
2․Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Մեծամոր համայնքի մշակույթի տուն և գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
3․ Ուժը կորցրած ճանաչել՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 19-ի՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Մեծամոր համայնքի մշակույթի տուն և գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 22-ի N 050-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին N 151–Ա որոշումը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |