Ղեկավարվելով <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդմասերով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Սահմանել, որ
1) Մեծամոր համայնքի ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի և համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի՝ 2022 թվականի համար սահմանված դրույքաչափի նկատմամբ կիրառվում է զրոյական դրույքաչափի արտոնություն, եթե՝ երեխայի ծնողները, կամ ծնողներից մեկը կամ նրա օրինական ներկայացուցիչները կամ օրինական ներկայացուցիչներից մեկը մշտապես կամ փաստացի հաշվառված են Մեծամոր համայնքում,
ա.երեխայի ծնողը ազատամարտիկ է և (կամ) զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամ է,
բ. երկկողմանի ծնողազուրկ երեխա է,
գ. անհայտ կորած զինծառայողի երեխա է
դ.1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողի երեխա է,
ե.հաշմանդամ երեխա է.
զ.նպաստառու ընտանիքների երեխաներ
2) Մեծամոր համայնքի համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի և համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի՝ 2022 թվականի համար սահմանված դրույքաչափի նկատմամբ կիրառվում է 50% նվազեցում արտոնությունը՝
ա. միայնակ մայրերի և միակողմանի ծնողազուրկ երեխաների համար
բ. ընտանիքի երեք և ավելի անչափահաս երեխաներից միևնույն նախադպրոցական ուսումնական կամ միևնույն արտադպրոցական դաստիարակության հաստատություններ հաճախող երկու և ավելի երեխաների համար:
2. Սույն որոշմամբ նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք են հանդիսանում հետևյալ փաստաթղթերը՝
1) Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի <ա> պարբերությունում նշված դեպքերում՝
երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են վերջինիս անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, երեխայի ծնողի կամ ծնողների մահվան վկայականի պատճենը,համապատասխան փաստաթուղթ պատերազմի մասնակից լինելու մասին տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին:
2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի <դ> և <ե> պարբերություններում նշված դեպքերում՝
երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են վերջինիս անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակը հավաստող, այդ թվում`բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի որոշման պատճենը, տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին:
3) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի <զ> պարբերությունում նշված դեպքերում՝
երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը՝ որին կցվում են վերջինիս անձնագրի պատճեն, երեխայի ծննդյան վկայականի պատճեն, նպաստառու լինելու մասին տեղեկանք,տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին:
4) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի <ա> պարբերությունում նշված դեպքերում՝
երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են վերջինիս անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին, ՔԿԱԳ բաժնի տեղեկանքը` երեխայի ծննդյան վկայականում ծնողի մասին տեղեկություններ մտցնելու հիմքի վերաբերյալ:
5)որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի <<բ>> պարբերությունում նշված դեպքերում՝
երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են վերջինիս անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին, տեղեկանք երեխաների` միևնույն նախադպրոցական ուսումնական կամ արտադպրոցական դաստիարակության հաստատություն հաճախելու վերաբերյալ:
3.Համայնքի ղեկավարին վերապահել սույն որոշման իրականացման լիազորությունները
4.Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: