Այսօր: Շաբաթ, 10 Մայիսի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



18 հուլիսի 2024 թ.

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 1859 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության կառավարության  2006 թվականի մայիսի 18-ի թիվ  912-Ն  որոշմամբ սահմանված կարգով և սույն  որոշման  22-րդ  կետի  1-ին  ենթակետով, և հաշվի առնելով, որ բնակելի նշանակության օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի բնակիչ Հասմիկ Ռազմիկի Հակոբյանի  դիմումը.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի, 6-րդ փողոց, 5 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,12հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա  1999 թվականին կառուցված 112,20ք/մ բնակելի տան, 1999 թվականին կառուցված 4,30 ք/մ բնակելի տան /բ/պ կամ ա/հ/, 1999 թվականին կառուցված 17,90ք/մ նկուղի, 1999 թվականին կառուցված 2,60ք/մ նկուղի /բ/պ կամ ա/հ/, 1999 թվականին կառուցված 107,80ք/մ բնակելի տան, 1999 թվականին կառուցված 15,60 ք/մ ծածկի նկատմամբ Հասմիկ Ռազմիկի Հակոբյանի /ծնված 29.08.1958թ./ սեփականության իրավունքը:

2.  Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Հասմիկ Ռազմիկի Հակոբյանի /ծնված 29.08.1958թ./ սույն որոշման 1-ին կետում  նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի, 6-րդ փողոց, 5 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,12հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա  1999 թվականին կառուցված 112,20 ք/մ բնակելի տան, 1999 թվականին կառուցված 4,30ք/մ բնակելի տան /բ/պ կամ ա/հ/, 1999 թվականին կառուցված 17,90 ք/մ նկուղի, 1999 թվականին կառուցված 2,60ք/մ նկուղի /բ/պ կամ ա/հ/, 1999 թվականին կառուցված 107,80ք/մ բնակելի տան, 1999 թվականին կառուցված 15,60ք/մ ծածկի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման  վկայական:

3. 2005 թվականին կառուցված 1,00ք/մ պարիսպը և 2005 թվականին կառուցված 2,10ք/մ պարիսպը համարել որպես ինքնակամ կառուցված շինություններ։

4․Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ղեկավարի 2024 թվականի հունիսի 13-ի «Համայնքի վարչական տարածքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» N 1859 որոշումը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հասմիկ Ռազմիկի Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060656505
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner