Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,Մեծամոր համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1.Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով Մեծամոր համայնքի Նալբանդյան գյուղի երաժշտական դպրոցի ջեռուցման ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին (հայտը կցվում է): 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |