Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով 2025 թվականի փետրվարի 20-ին կայացած հանրային քննարկման արձանագրությունը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Տալ նախնական համաձայնություն Հայաստանի Հանրապետության Տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ի կողմից Մեծամոր համայնքի Նոր Արտագերս բնակավայրում կրթահամալիրի կառուցման աշխատանքներին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: