Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Նարինե Աշոտի Բարսեղյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Վարդանաշեն բնակավայրում Նարինե Աշոտի Բարսեղյանին ժառանգության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր՝ 04282RM63XWL, կադ. ծածկագիր՝ 04-090-0010-0026/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Վարդանաշեն բնակավայր, 3-րդ փողոց, 13 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նարինե Աշոտի Բարսեղյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: