Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 28-ի N 100 «Մեծամոր համայնքի կանաչապատում և լուսավորություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների քանակը հաստիքացուցակը և պաշտոնային դրւոյքաչափերը հաստատելու մասին» որոշման մեջ կատարել փոփոխություն համաձայն հավելվածի:
2. Որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման պահից: |