Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Արգավանդ բնակավայրի վարչական ղեկավար՝ Արշավիր Աղաջանյանի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 139 գրությունը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը,
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Արգավանդ բնակավայրում Նորիկ Կոլյայի Դանիելյանին սեփականության իրավունքով պատկանող 0,4 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության և գյուղատնտեսական գործունեություն գործառնական նշանակության հողամասի /սեփ․ վկայական N 1103932, ծածկագիր 04-018-016-004/ նպատակային և գործառնական նշանակությունները փոխել արդյունաբերության , ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության և գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասի՝ գյուղմթերքների պահեստ կառուցելու համար :
2 . Փոփոխված 0,4 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: