Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Հակոբ Սմբատի Պետրոսյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Արտաշար բնակավայրում Հակոբ Սմբատի Պետրոսյանին սեփականություն իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր՝ 04102REQ97E8, կադ. ծածկագիր՝ 04-024-0013-0004/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Արտաշար բնակավայր, 3-րդ փողոց, 1-ին փակուղի, 4 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հակոբ Սմբատի Պետրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։