Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ և 42-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հաստատել Մեծամոր համայնքի « Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի: 2. 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված Մեծամորի համայնքային ենթակայությամբ ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների համար նվազագույն ամսական աշխատավարձի դրույքաչափը սահմանել 91 275 (իննսունմեկ հազար երկու հարյուր յոթանասունհինգ) դրամ։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման պահից: |