Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066 որոշմամբ, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Գետաշեն բնակավայրի բնակիչ Փառնակ Գրիգորյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Գետաշեն բնակավայրի բնակիչներ Փառնակ Գրիգորյանին, Վարդանուշ Սարգսյանին, Հենրիկ Գրիգորյանին, Իրմա Գրիգորյանին, Ռիմա Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող, Մեծամոր համայնքի Գետաշեն բնակավայրում գտնվող /ծածկագիր 04-034-105-003/ 1,32 հա հողամասի 0,3 հա (խաղողի այգի) և 1,02 հա (պտղատու այգի) ցածրարժեք հողատեսքեր՝ 3-րդ կարգի վարելահողերը փոխադրել բարձրարժեք բազմամյա տնկարկների։
2․ 2023 թվականի հողային հաշվեկշռում փոփոխություն չկատարել։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։