Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի դրույթներով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի սեփականությունը համարվող բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 1,09369 հա հողամասը (կադ. ծածկագիր 04-003-0101-0093) նվիրաբերությամբ տրամադրել Հայաստանի Հանրապետությանը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի կենտրոն կառուցելու նպատակով:
2․ Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 28-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքին սեփականության իրավունքով պատկանող 1,09369 հա հողամասը նվիրաբերությամբ տրամադրելու մասին» N 43-Ա որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|