Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին կետով, 2-րդ կետի 1-ին ենթակետով և 68-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ գյուղի երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն), (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն 0943, Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, գ․Ալաշկերտ 1 փող. 1Ա շենք, գրանցման համարը՝ 83.210.01427):
2. Մեծամոր համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ստեղծել լուծարային հանձնաժողով։ 3. Լուծարային հանձնաժողովին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտել Կազմակերպության լուծարման գործընթացը ։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|