Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ, Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի նոյտեմբերի 18-ի N 237-Ն որոշմամբ և հաշվի առնելով Մհեր Սիրեկանյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի N 5519)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Քաղաքացի Մհեր Սիրեկանյանին Մեծամոր համայնք, Արմավիր բնակավայրում 1-ին փողոց, 27 բնակելի տուն հասցեում տալ նոր կառուցվող տաղավարի նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է):
2. Քաղաքացի Մհեր Սիրեկանյանը պարտավոր է Մեծամորի համայնքապետարանի 900335239084 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ տեղական տուրք` նախագծման թույլտվության համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար նախատեսված վճարը կատարելու պահից: