| Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի և համայնքի ղեկավարի առաջարկությունը Մեծամոր համայնքի ավագանին    ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել Մեծամոր  համայնքի <<մշակույթի տուն և գրադարան>>համայնքային ոչ առևտրային կազմակերպության  աշխատողների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի:2. 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված Մեծամորի  համայնքային ենթակայությամբ ոչ առևտրային կազմակերպությունների  աշխատողների  համար նվազագույն ամսական աշխատավարձի դրույքաչափը սահմանել  91 275  (իննսունմեկ հազար երկու հարյուր յոթանասունհինգ) դրամ։
 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման պահից:
 |