Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով Դերենիկ Արամայիսի Գաբրիելյանի 2022 թվականի հունիսի 3-ի դիմումը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը,
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում Դերենիկ Արամայիսի Գաբրիելյանին սեփականության իրավունքով պատկանող 0,5467 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության և վարելահող գործառնական նշանակության հողամասի /սեփ․ վկայական N 12052021-04-0031, ծածկագիր 04-067-0325-0008/ նպատակային և գործառնական նշանակությունները փոխել արդյունաբերության , ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության և գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասի՝ ջերմոց, աշխատասենյակ ծածկոց և պարիսպ կառուցելու համար :
2 . Փոփոխված 0,5467 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |