Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 123
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 242
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 նոյեմբերի 2022 թվականի N 242

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԳԱՎԱՆԴ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ 15,2786 ՀԱ, 0,516 ՀԱ ԵՎ 3,0351 ՀԱ ՋՐԱՅԻՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԵՆԹԱՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերության, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով, և հիմք ընդունելով  2009 թվականի հունվարի 23-ին  կնքված 15,2786 հա, 0,516 հա  և 3,0351 հա հողամասերի վարձակալության պայմանագրերը, և հիմք ընդունելով վարձակալ Գոռ Թովմասյանի իրավահաջորդ՝ Գայանե Հրանտի Դումանյանի լիազորված անձ՝ Սարգիս Վարդազարյանի դիմումը,  ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը  

 

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 

1. Տալ համաձայնություն  Գոռ Թովմասյանի իրավահաջորդ՝ Գայանե Հրանտի Դումանյանին՝ 2009 թվականի հունվարի 23-ին Գոռ Թովմասյանին  վարձակալությամբ տրամադրված  Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող, Արգավանդ գյուղում  գտնվող ջրային նպատակային  նշանակության  15,2786 հա (ծածկագիր 04-018-0167-0003),  0,516  հա  (ծածկագիր 04-018-0167-0005) և 3,0351 հա (ծածկագիր 04-018-0167-0002) հողամասերը ենթավարձակալությամբ  տրամադրել «Սանդինգ Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (տնօրեն՝ Սարգիս Վարդազարյան)՝   վարձակալի հետ կնքված պայմանագրի պայմաններով:

2.Սահմանել, որ.

1)Ենթավարձակալության պայմանագիրը չի կարող կնքվել անշարժ գույքի վարձակալության՝ 2009 թվականի հունվարի 23-ին կնքված ( գրանցված սեղանամատյան 330, 331 և 332)  պայմանագրերի ժամկետը գերազանցող ժամկետով:

2) Վարձակալության վճարն անհրաժեշտ է վճարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 900335215050 հաշվեհամարին.

3) Առաջին հինգ տարվա համար վարձակալության վճար է սահմանվում՝

15,2786 հա հողամասի համար՝ տարեկան 1 909 825 /մեկ միլիոն ինը հարյուր ինը հազար ութ հարյուր քսանհինգ/ ՀՀ  դրամ,

0,516  հա հողամասի համար՝ տարեկան 64500 /վաթսունչորս հազար հինգ հարյուր/ ՀՀ  դրամ,

3,0351 հա հողամասի համար՝ տարեկան  379387 /երեք հարյուր յոթանասունինը հազար երեք հարուր ութսուն յոթ/ ՀՀ  դրամ :

 4) Յուրաքանչյուր հինգ տարին մեկ վարձակալության վճարը ենթակա է վերանայման՝ գործող վարձավճարի 50 %-ի չափով:

3. Ենթավարձակալության պայմանագրերի նկատմամբ կիրառվում են վարձակալության պայմանագրի կանոնները:   

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


Կողմ -15

ԱՍԱՏՐՅԱՆ ԷԴԳԱՐ

ԲԱՐԵՂԱՄՅԱՆ ԱՇՈՏ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ԶԱՔԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՊԱՎԵԼ

ԾԱՏՈՒՐՅԱՆ ՅՈՒՐԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՀԱՊԵՏ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ

ՂԱԶԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՂԻՆԱԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ

ՍՆՋՈՅԱՆ ԱՐՏՅՈՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner