Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 22-ի N 042 որոշումը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում Վանուշ Կառլենի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող 0,24 հա բնակավայրերի, արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման, գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասի (սեփ․ վկայական N 19072024-04-0075 ծածկագիր 04-067-0151-0001) 0,1699 հա բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության և 0,0701 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղարտադրական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասից 0,0701 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղարտադրական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողեր գործառնական նշանակության հողամասի: :
2.Փոփոխված 0,0701 հա հողամասը ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում՝ ամենամյա հողային հաշվեկշռում և սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: