Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով,  «Բաժնետիրական ընկերությունների մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը. ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
  
1. Հաստատել Մեծամոր համայնքի ղեկավարի 2022 թվականի օգոստոսի 8-ի «ՄԵԾ ԸՆԴ ՄՈՐ» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին թիվ 1280 որոշումը: 
2. Հաստատել «ՄԵԾ ԸՆԴ ՄՈՐ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի: 
3․Համայնքի ղեկավարի սույն որոշման 2-րդ կետով հաստատված կանոնադրությունը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝  պետական գրանցման։ 
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։  |