Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Բաբկեն Հովհաննեսի Պողոսյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Շենավան բնակավայրում Բաբկեն Հովհաննեսի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր՝ 04252526VTHC, կադ. ծածկագիր՝ 04-079-0010-0006/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Շենավան բնակավայր, 13-րդ փողոց, 38 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Բաբկեն Հովհաննեսի Պողոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: