Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 135
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 021
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

Համայնքի  Ավագանին 

ՈՐՈՇՈՒՄ   Է

1. Հաստատել  «Մեծամոր համայնքի համայնքային պաշտոն զբաղեցնող անձի և համայնքային ծառայողի վարքագծի կանոնագիրք»-ը` համաձայն  հավելվածի:

2. Սույն որոշմամբ հաստատված վարքագծի կանոնագրքի դրույթները տարածվում են Մեծամորի համայնքի ավագանու, Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների, այդ թվում աշխատակազմի համայնքային հայեցողական պաշտոն զբաղեցնող հանրային և վարչական ծառայողների, ինչպես նաև տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի, Մեծամորի համայնքապետարանի ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ների և բյուջետային հիմնարկների ղեկավարների և աշխատակիցների վրա, այնքանով, որքանով դրանք վերաբերելի են և բխում են վերջիններիս կարգավիճակի առանձնահատկություններից:

3. Սույն որոշումն ուժի մեջ  է  մտնում  ընդունմանը հաջորդող օրվանից:   


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.71 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner