Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N828-Ն, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումներով և հիմք ընդունելով Մեծամոր քաղաքի բնակիչ Արտաշես Արամայիսի Ասմարյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի բնակիչ Արտաշես Արամայիսի Ասմարյանին սեփականության իրավունքով պատկանող Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս 4/9 հասցեում գտնվող 0,15035 հա կադաստրային ծածկագիր 04-003-0050-0413/ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հողատեսքը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի։
2․ Փոփոխված հողամասը ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արտաշես Արամայիսի Ասմարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։