Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի «Մեծամորի առողջապահություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների քանակը և հաստիքացուցակը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի «Մեծամորի առողջապահություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների քանակը և հաստիքացուցակը հաստատելու մասին» N 199-Ա որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |