Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ, Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի նոյտեմբերի 18-ի N 237-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Նորիկ Փաշայի Օզմանյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի փետրվարի 26-ի N 1418)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Քաղաքացի Նորիկ Փաշայի Օզմանյանին Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրում՝ /կադ․ ծածկագիր 04-020-0054-0015/ տալ նոր կառուցվող պարսպի նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է):
2. Քաղաքացի Նորիկ Փաշայի Օզմանյանը պարտավոր է Մեծամորի համայնքապետարանի 900335239084 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) ՀՀ դրամ տեղական տուրք` նախագծման թույլտվության համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար նախատեսված վճարը կատարելու պահից: