ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՆՁՈՒՏ,ՀԱՅԿԱՎԱՆ ,ԵՐԱՍԽԱՀՈՒՆ,ՎԱՐԴԱՆԱՇԵՆ, ԶԱՐԹՈՆՔ,ԱՐՏԱՇԱՐ, ՏԱՐՈՆԻԿ,ՄՐԳԱՇԱՏ, ԱՐՄԱՎԻՐ,ԱՐԳԱՎԱՆԴ,ՄԵԾԱՄՈՐ,ԲԱՄԲԱԿԱՇԱՏ ,ԱՐԱԶԱՓ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ԽՈՐՔԱՅԻՆ ՀՈՐԵՐԻ ՑԱՆՑԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Մեծամոր համայնքի
ավագանին որոշում է՝ 1.Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով Մեծամոր համայնքի Տանձուտ,Հայկավան,Երասխահուն,Վարդանաշեն,Զարթոնք,Արտաշար,Տարոնիկ,Մրգաշատ,Արմավիր,Արգավանդ,Մեծամոր,Բամբակաշատ,Արազափ գյուղերում ոռոգման խորքային հորերի ցանցի վերականգնման ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին (հայտը կցվում է): 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |