Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով և 13-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հաստատել Մեծամոր համայնքում աղբահանության աշխատանքների իրականացման կարգը՝ համաձայն N1 հավելվածի:
2. Հաստատել Մեծամոր համայնքի աղբահանության աշխատանքների իրականացման նվազագույն ժամանակացույցը՝ համաձայն N2 հավելվածի:
3. Հաստատել Մեծամոր համայնքում աղբամանների տեղադրման վայրերը, դրանց տեսակները և քանակը` համաձայն N3 հավելվածի:
4.Հաստատել Մեծամոր համայնքի կենցաղային աղբի հեռացման աշխատանքների պայմանագրի ձևը՝ համաձայն N4 հավելվածի:
5.Հաստատել Մեծամոր համայնքի ոչ կենցաղային աղբի հեռացման աշխատանքների պայմանագրի ձևը՝ համաձայն N5 հավելվածի:
6. Հաստատել Մեծամոր համայնքի սանիտարական մաքրման սխեման՝ համաձայն N6 հավելվածի:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|