Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 203
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



30 մարտի 2023 թ.

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,  «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի  Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության կառավարության  2006 թվականի մայիսի 18-ի թիվ  912-Ն  որոշմամբ սահմանված   կարգով   և  սույն  որոշման  22-րդ  կետի  1-ին  ենթակետով, և հաշվի առնելով, որ բնակելի նշանակության օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում,  և հիմք ընդունելով  Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի  Շենավան  բնակավայրի բնակիչ Աղվան Հայրականի Վարդանյանի դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Շենավան բնակավայրի  1-ին փողոց, 37 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 2500ք/մ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1960 թվականին կառուցված 47,1 ք/մ բնակելի տան, 1960 թվականին կառուցված 18,0 ք/մ բաց պատշգամբի, 1960 թվականին կառուցված 8,0ք/մ ծածկի նկատմամբ Աղվան Հայրականի Վարդանյանի/ծնված 01․01․1961թ․/  սեփականության իրավունքը:

2. Առաջարկել  Հ.Հ.Կ.Ա. Ա.Գ.Կ. Պ.Կ. համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի սույն որոշման 1-ին կետում  Աղվան Հայրականի Վարդանյանի/ծնված 01․01․1961թ․/ նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Շենավան բնակավայրի  1-ին փողոց, 37 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 2500ք/մ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1960 թվականին կառուցված 47,1 ք/մ բնակելի տան, 1960 թվականին կառուցված 18,0 ք/մ բաց պատշգամբի, 1960 թվականին կառուցված 8,0 ք/մ ծածկի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության  իրավունքի  գրանցման  վկայական:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝ba2320f7-8c86-4b92-8c21-28f939f261c1



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner